National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.11.2011
Տեղի ունեցավ Երիտասարդական խորհրդարանի հերթական նիստը
1 / 7

Նոյեմբերի 8-ին  տեղի ունեցավ Հայաստանի Երիտասարդական խորհրդարանի հերթական նիստը, որը նախագահում էր Կառլեն Խաչատրյանը:

Բացելով նիստը` Երիտասարդական խորհրդարանի գործող նախագահ Կառլեն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` Երիտասարդական խորհրդարանի ստեղծման նախաձեռնության համար, քանի որ, ինչպես նշեց նա, այն նոր հարթակ է քաղաքական նոր մշակույթի ձեւավորման համար:

Երիտասարդական խորհրդարանի նիստին ներկա էին նաեւ Վրաստանի Երիտասարդական խորհրդարանի անդամները, որոնց անունից  ելույթ ունեցավ Վրաստանի Երիտասարդական խորհրդարանի նախագահ Թեոնա Լավրելաշվիլին:

Անդրադառնալով հայ-վրացական կապերին եւ հարաբերություններին` նա  նկատեց, որ անհրաժեշտ է առավել սերտացնել  երկու երկրների համագործակցությունը, ամրապնդել  կապերն ու  հարաբերությունները:

Օրակարգի հաստատումից հետո Երիտասարդական խորհրդարանի անդամներն սկսեցին քննարկել  «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրենսդրական նախաձեռնությունը, որը հեղինակել են Կառլեն Խաչատրյանը, Մարուսյա Անուշավանյանը, Հայկ Կոնջոյանը, Հռիփսիմե Սարգսյանը եւ Քնարիկ Ղազարյանը: Հնչեցվեց գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:   Օրինագծի  նպատակն է աջակցել պետական բուհերում սովորող սոցիալապես անապահով կամ շնորհաշատ ուսանողներին:

Քվեարկության արդյունքում օրինագիծն ընդունվեց:

Երիտասարդական խորհրդարանի պատգամավորները քննարկեցին  Վլադիմիր Գեւորգյանի, Սերգեյ Խառատյանի եւ Վարդան Ջանգոզյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է որոշակի լրացուցիչ սոցիալ-աշխատանքային երաշխիքներ սահմանել լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրերում աշխատողների համար:

 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am